National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.05.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը
1 / 7

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:

Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը խորհրդանշական է համարել նրա այցը՝ հիշեցնելով, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին: Օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ եւ շարունակական երկխոսությունն առաջնահերթություն է դիտարկվել, ինչին մեծապես նպաստելու են խորհրդարանական բարեկամական խմբերը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգության եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու հիմնահարցերը:

Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:

Միլո Ջուկանովիչը նկատել է, որ հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները, ինչի հետեւանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար: Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլեւ միջազգային գործընկերների շրջանակում: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն եւ որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարեւորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի եւ Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am